26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հույս իմ Հիսուս Քրիստոս

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար Քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարելագործել, որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, ուր բազակատարած գամվելով՝ չարչարվեցիր կենսաբեր խաչի վրա: Արդ, ահա ես՝ ամենամեղս, ընկած աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս և խնդրում եմ Քեզնից լույսի Հորդ երեսի […]

ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ. Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը չէ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նա դեռևս չի հանդիպել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներ նա արդեն իսկ այցելել է, Փաշինյանն ասաց. «Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք […]

Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, բոլոր փաստաթղթերը պատրաստ են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։ «Իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան», – […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

«0038» հրամանը հակասահմանադրական իրավիճակ չի առաջացրել, հակառակը՝ կանխել է այն. Հայկ Ալումյան

«0038» հրամանն ու Մարտի 1-ի իրադարձություններն իրար հետ ընդհանրապես փոխկապակցված չեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ ««0038» հրամանը չի ներկայացնում որևէ խնդիր։ Այն չի առաջացրել որևէ հակասահմանադրական կամ հակաիրավական իրավիճակ, ընդհակառակը՝ «0038» հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումն օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ […]

Էջմիածնում շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 22–ին, վաղ առավոտից շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։ Մի խումբ քաղաքացիներ փակել են Էջմիածնի կենտրոնական փողոցները։ Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։  Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է […]

Ինչու է Ծառուկյանը նվազեցրել ցեմենտի գինը. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաեւ ընդգծել է. «Ահա եւ տնտեսական հեղափոխության Գագիկ […]

Վարչապետի անունից հրահանգված է գազի թեմայով առավելագույնս լուռ մնալ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են: Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաեւ կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որեւէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս […]

Իսկ քննարկվո՞ւմ է որեւէ տարբերակ, որը չի նախատեսում 5 շրջանների հանձնում. Առավոտ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է . «Արդեն հասկանալի է, որ հաջորդ տարի Արցախի հարցում կարեւոր զարգացումներ են սպասվում: Կրկին արձանագրենք, որ ոչ մի հայ ղեկավար միտումնավոր չի գնացել եւ չի գնա որեւէ քայլի, որը վտանգի կենթարկի Հայաստանն ու Արցախը: Հետեւաբար, չմտնելով «ծախում է-չի ծախում», «հանձնում է-չի հանձնում» անհետաքրքիր եւ, թող ներվի ասել, տափակ բանավեճի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի