06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞վ է մտցրել ամանորյա արձակուրդների սովորույթը

Մինչեւ 1492 թվականը Ռուսաստանում Նոր տարին, ինչպես հին հռոմեացիների մոտ, մարտի 1-ին էր գալիս։ Հետո այն տեղափոխեցին սեպտեմբեր՝ դա հարմար էր ու տրամաբանական, դու աշխատել ես, բերք հավաքել, տոնելու բան կա եւ կարեւորը՝ տոնելու համար մթերք կա։

Բայց ռուս թագավոր Պետրոս Առաջինը հրաման արձակեց Նոր տարին տոնել հունվարի 1-ին։ Այդ հրամանը բոլորին փոխանցվեց, որ ոչ ոք անտեղյակ չլինի։ Իսկ նրանք, ովքեր այդքանից հետո մարտի 1-ին էին տոնում Ամանորը, մահապատժի էին արժանանում։

Բացի այդ, Պետրոս Առաջինի հրամանով բոլորը պետք է 7 օր ազատ լինեին, ուրախանային, կրակել փոքրիկ թնդանոթներից։ Իսկ ազնվականները պետք է սափրվեին, խմեին, ծխեին, կանանց հետ պարեին։

Ի դեպ, գիտնականները պնդում են, որ Պետրոսի կազմակերպած խնջույքներն այնքան ճոխ էին, որ ապշեցնում էին օտարազգիներին։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ