28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրանի հասցեին ինչ-որ հայտարարություն անելուց առաջ, նախ՝ պետք է լավ ճանաչել Իրանը. Իրանագետ

«Որքանով հասցրել եմ հետևել իրանական լրատվական դաշտին, որևէ արձագանք չի եղել՝ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարության հետ։ Սակայն նման թեմաներն աննկատ չեն մնա և ինչ-որ կերպ արձագանք կստանան։ Կարծում եմ՝ Իրանի հասցեին ինչ-որ հայտարարություն անելուց առաջ, նախ՝ պետք է լավ ճանաչել Իրանը, քանի որ այն բազմաշերտ, խորը ենթակառուցվածքներով երկիր է և չի համապատասխանում այն […]

Կառավարությունը ձևավորված է. հաջորդ փուլը կառավարության ծրագրի ներկայացումն է

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակման նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Այսօր լրացավ հնգօրյա ժամկետը, և կառավարությունը ձևավորված է։ Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, ապա կառավարությունը համարվում է ձևավորված։ Այսպես, այսօր Հայաստանի վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար Արսեն […]

Սուրեն Պապիկյանը վերանշանակվեց

Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար։  Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։ 

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարար

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Արտակ Զեյնալյանը մնում է իր պաշտոնին

Հայաստանի Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերանշանակվեց իր պաշտոնին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։

Արսեն Թորոսյանը վերանշանակվեց

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։

Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ Ֆինանսների նախարար

Հայաստանի նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար», – ասված է նախագահի հրամանագրում։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված