24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամը

Երկու հազար տարիներ շարունակ Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամին է ունկնդիր լինում յուրաքանչյուր քրիստոնյա՝ նշելով Տեառընդառաջը: Այս տոնը հայերիս համար համաժողովրդական է: Տոնի պատմությանը անդրադառնալով՝ իմանում ենք, որ քսան դար առաջ այն կարգվեց Սբ. Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին: Չորս […]

Փաշինյանը Մոսկվայում է. ԵՏՀ շտաբ-բնակարանում սպասվում է ՀՀ վարչապետի ելույթը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է: Հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով: «2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը […]

Ադրբեջանը ցանկանում է ՀՀ նոր ղեկավարությունից զիջումներ ստանալ. փորձագետ

Ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Դավոսում տեղի ունեցած հանդիպումը, նշել է, որ քիչ է հավանականությունը, որ այն նախապես ծրագրված չի եղել: Այս մասին նա հայտնել է РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում։ «Դժվար թե նման հանդիպումները կարող են ծրագրված չլինել: Ինչ-որ նախնական պայմանավորվածություն եղել է: Գուցե դա արվել է առաջնորդների՝ Դավոս ուղևորությունից անմիջապես առաջ», -ասել […]

ԵՄ-ն մտավախություն ունի, որ ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կյանքի կոչե­լու հարցում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Եվրոպական Միությունը պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել` եվրոպական առաջատար մասնագետներից։ «Ըստ ամենայնի` ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում, որովհետեւ կոմպետենցիայի պակաս ունեն, եւ ջուրը կլցվի ողջ աշխատանքը` բարեփոխումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով»,- ասաց […]

Ո՞ւմ հետ էր հեռախոսով խորհրդակցում Փաշինյանը Ալիեւի հետ հանդիպումից առաջ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. « Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիեւ արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տեւեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում: Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիեւ–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման […]

Մեկ մլրդ դրամ՝ ոստիկանությանը. Փաշինյանը որոշել է ավանսով պարգեւատրել. Պատճառներ ունի. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը տարեվերջին որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգեւատրելու համար: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սա այնքան էլ տրամաբանված որոշում չէ, քանի որ ոստիկանության աշխատակիցները անցած տարվա ընթացքում ոչնչով աչքի չեն ընկել, բայց չի բացառվում, որ Փաշինյանը որոշել է ոստիկանության աշխատակիցներին պարգեւատրել […]

Սամվել Ալեքսանյանը «շոյելու» ձեւը գտել է. նա սկսել է ավելի քիչ հարկ վճարել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ եւ «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում: Եվ մինչ սոցցանցերում այս ամենի շուրջ անեկդոտներ եւ պատմում, պարզվում է՝ նոր իշխանությունները բավական շոյվել են այս ամենից, եւ Ս. Ալեքսանյանի ջանքերը տվել են […]

Օսիպյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաեւ կադրային փոփոխություն: Զորօրինակ, ոստիկանական համակարգում կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր (համաձայն որի՝ վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, սակայն ընդամենն ազատվել էր աշխատանքից), այլեւ երկրում տիրող […]

Ինչու են Գառնիկ Իսագուլյանին կանչել ԱԱԾ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, եւ մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի