Այն, որ Փաշինյանն ու Ալիեւը մեկուկես ժամ պատմական փնտրտուքով են զբաղվել, տնային տնտեսուհիների համար է, նման հանդիպումները պատահական չեն լինում /տեսանյութ/
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ 26 տարի առաջ,1993թի փետրվարի 5ին,Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախի հյուսիսային և հյուսիս-արևելյան որոշ շրջաններ։ Սկսվեց արցախյան ուժերի հաղթական հակագրոհը։Պատմական հայկական հողերն ազատագրվեցին։ Այդ վճռական շրջանում Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարը և հրամանատարը Սերժ Սարգսյանն էր։ Վարձքդ ի կատար,պարոն Նախագահ։ Հ.Գ. Անկախ ալիևների, մամեդյարովների […]
Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին: Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: Այս մասին նշված է «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջում: «Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ՀՀ օրհներգի փոփոխության շուրջ բարձրացած աղմուկը այսօրվա թեմա չի համարում: «Ես համաձայն եմ այն կարծիքների հետ, որ սա ընդամենը մի թեմա է, որով փորձում են ուշադրությունը շեղել ավելի հրատապ թեմաներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Հակոբյանը հետաքրքրական է համարում այն, որ իշխանության մեջ եղած ազդեցության խմբերը փորձում են այդ տեխնոլոգիան կիրառել.«Փաշինյանի թևը […]
Երազահանությամբ ու երազների գուշակությամբ մի տարվեք: Գիտե՞ք ինչու են երազները երբեմն իրականանում: Որովհետև փառասիրության դևերը կարող են մարգարեանալ երազների մեջ: Դրա համար էլ երազները կարող են երբեմն իրականանալ ու դա լինի չարից: Զգույշ եղեք, որ չխաբվեք: Այս մասին զգուշացնում է Սբ. Հովհաննես Սանդուղքը: Երբ այս երազներն իրականանում են, մենք խանդավառվում ենք ու մեզ թվում է, […]
Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ բացելու, բայց առաջիկայում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ սկսելու ենք քննարկումների եւ հանրային լսումների շարք` կազմելու […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ […]
Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում, խմբագրի կողմից հայտ է ներկայացվել ԱԳՆ հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար, ԱԳՆ-ում հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված և դա մեզ համար բնական գործընթաց է։ Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի […]
Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին: Զեկուցի նկարագրական մասում մի շարք ռեվերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։ Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» […]






























