06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ում հրահանգով է Հանրայինը ոտնակոխ անում մեր սրբությունները

ՀՀ քաղաքացիների՝ հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերում հնչում են ելույթներ, հանրայնացվում են գաղափարներ, որոնցով ուղղակիորեն ատելություն, անհանդուրժողականություն է քարոզվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հանդեպ:

Նախօերին «Հանրային քննարկում» անունով հաղորդաշարի թեման էր «Որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում», իսկ հրավիրված հյուրերից երկուսը վաղուց հայտնի են իրենց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական հայացքներով: Նրանք բաց չթողեցին ընձեռված հնարավորությունը ու եթերը հեղեղեցին Եկեղեցին ու Քրիստոնեությունը վիրավորող արտահայտություններվ, Աստվածաշնչյան կեղծ մեկնաբանություններով վիրավորելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ բազմահազար քաղաքացիների կրոնական զգացմունքները:

Վերջին օրերին սա հերթական նման հակաքարոզն է ընդդեմ ՀԱԵ-ի եւ քրիստոնեության, ինչը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել: Հարց է առաջանում՝ ում հրահանգով է Հանրայինը թիրախավորում եկեղեցին ու ազգային սրբությունները: Քաղաքացիները հայտարարում են՝ եկել է Հանրային հետուստատեսությունը բոյկոտելու ժամանակը, քանի որ այլևս պետական բյուջեից սնվող հեռուստատեսության համար գործելակերպ է դառնում Հայոց եկեղեցին ծաղրելը:

Վերոնշյալ հաղորդմանը հրավիրված էր նաև Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր սուրբը ֆեյսբուքյան հանրագրում նկատել է.

«Դատելով զանգերից և հաղորդագրություններից՝ այս հաղորդումը վրդովեցրել և զայրացրել է շատերիդ։ Բայց այս և այլ «հայտնի» մարդկանց հակաեկեղեցական կեցվածքը նոր չէ, քաղաքական նոր իրավիճակում կրկին ակտիվացել են իրավապաշտպաններն ու օտար աղբյուրներից սնվող անձինք։ Ավելի լայն համատեքստում՝ մեր եկեղեցու դեմ վերջին շրջանում աշխուժացած տարաբնույթ հարվածները պետք է դիտարկել արժեքային համակարգերի և ինքնության պահպանության պայքարի շրջանակներում։

Հակառակորդները շատ լավ հասկանում են, որ Հայոց Եկեղեցին տկարացնելու, վարկաբեկելու և ցեխ շպրտելու շնորհիվ կարողանալու են հաջողության հասնել այլ հարցերում ևս։

Ի՞նչ անել․ չպետք է լռել և թույլ տալ այս մարդկանց պղտորելու մթնոլորտը և խոսելու ժողովրդի անունից, պետք է միավորենք մեր բոլոր ուժերը, մոռանանք անձնական խնդիրները, քաղաքական հայացքները, չվախենանք խոսել քրիստոնեական մեր ինքնության մասին և պայքարենք հանուն այն հոգեմտավոր արժեհամակարգի, որը ստեղծվել է Հայոց Եկեղեցում»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ