28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Առավոտյան կնքած թղթեր են բերել, որ գործազուրկ ենք. գիտնականները կառավարություն են եկել /տեսանյութ/

Կառավարության որոշման արդյունքում միայն Երևանի պետական համալսարանի 450 աշխատակից արդեն ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ։ Գիտնականներն այսօր կառավարություն էին եկել: Ասացին՝ պետության կողմից իրենց տրամադրվող միջոցները ծիծաղելի է, ինչը, սակայն նախկին իշխանություների կողմից պահպանվել է: Նորերը եկել եւ որոշել են կրճատել գիտնականներին: Ասացին՝ «Գիտությունը ազգային արժեք է: Նման որոշում կայացնողները չեն պատկերացնում գիտության արժեքը»: Բուհերի լաբորատորիաներն […]

Վաղն էլ բերեք մի սատանիստ դնենք պետական պաշտոնի, մյուս օրը՝ մի տրանսգենդերի, մի օր էլ ձեր ադրբեջանից ընկերներից

«Երեկ արդեն անդրադարձել էի Արսեն Օհանյան կոչեցյալին, ով հանդիսանալով պետական պաշտոնյա, զզվելի ու ծաղրելի մեկնաբանություններ էր թողել Քրիստոսի նկարի տակ: Այսօր արդեն գրում եմ ցույց տալու համար, որ Արսենն այդպիսին եղել է մինչ հեղափոխությունը, ես կասեի՝ ողջ գիտակից կյանքի ընթացքում: Իրեն համարելով աթեիստ, նա ոչ միայն ծաղրում էր Քրիստոսի վերաբերյալ գրառումները, այլև մի ողջ շարք […]

Մի արեք տենց, էլի, դրա ժամանակն էլ կգա

  «Մեքենայի մեջ մի ռադիոկայանով լուրեր են հաղորդում։ Հաղորդավարը հպարտ, ուրախ ու չարաճճի տոնով ասում ա․ «Մեր վարչապետի շնորհիվ գործարարները նոր սերնդի ՀԴՄ-ների համար 160 հազար դրամի փոխարեն կվճարեն 60 հազար դրամ»։ Տուն հասա, տեսնեմ՝ Դավիթ Անանյանը «Լուրեր»-ով ասում ա մնացած գումարը բյուջեից ա վճարվելու։ Այսինքն՝ ստացվում ա, որ մեր սիրելի (էս բառը լրագրողի բազմանշանակ […]

Օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:

Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. հրաժարական

Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքից: Սիրանուշ Սահակյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, […]

Հարկային բարեփոխումնե՞ր, թե՞ հարկատուների համար ավելորդ բեռ /տեսանյութ/

 «Հարկ վճարողների և  գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հարկային օրենսգրքի նախագծի և տնտեսական միջավայրում  սպասվող փոփոխությունների ազդեցության մասին, ասաց՝ պետք չէ շտապել և այդ փոփոխությունները անվանել բարեփոխումներ, քանի որ մենք չգիտենք դրանով օրենսդրությունը բարեփոխվո՞ւմ է, թե՞ ոչ: Եսոյանը արձանագրեց՝ այդ նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք, ըստ […]

Երկար սպասված լուր Facebook-ի Messenger-ից

Facebook-ի Messenger-ում այսուհետ հնարավոր կլինի ջնջել ուղարկված հաղորդագրությունը՝ 10 րոպեի ընթացքում: Այս մասին հաղորդվել է հավելվածի պաշտոնական կայքում։ Հրահանգը կատարելու համար պետք է սեղմել հաղորդագրության վրա և ընտրել «ջնջել բոլորի համար» գործառույթը, այնուհետև չաթում կհայտնվի տեքստ այն մասին, որ հաղորդագրությունը ջնջվել է։ Նոր գործառույթը փետրվարի 5-ից հասանելի կլինի, եթե ներբեռնվի Messenger-ի վերջին թարմացումը։      

Վարդենյաց լեռնանցքը մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ  ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց  են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սկսվել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու գրանցումը

«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ սկսվել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար երեխաների և դպրոցների գրանցումը։ Մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին: Նրան կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Մասնակցելու համար աշակերտները պետք է գրանցվեն իրենց դպրոցում մինչև փետրվարի 19-ը։ Սիրով սպասում ենք աշակերտների մասնակցությանը մրցույթին։ Մանրամասների համար այցելեք «Կենգուրուի» կայք` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի