Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:
Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.30C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.60C