26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի՞թե ստիպելու եք ցմահներին ամեն օր հոգեպես մահ վերապրել․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պրն. Փաշինյան 

Արդեն երկրորդ անգամ եմ դիմում Ձեզ բաց նամակով,բայց այս անգամ ոչ թե իմ հանդեպ կայացրած դատավճռի համար, որը անհիմն է, կեղծ, շինծու, առանց ապացույցների և առանց հիմնավորման, այլ գրում եմ ձեզ՝ որպես 92 ցմահ դատապարտյալներից մեկը։ Շատ ուշադիր լինելով, թե նախկին իշխանության վերաբերմունքը ցմահների հանդեպ և ձեր ընդդիմադիր եղած ժամանակ Ձեր ելույթներն ու դիտարկումները ցմահների խնդիրներին… ու հիմա, երբ արդեն Դուք իշխանության բուրգի գլխավերևում կանգնած իշխանավոր, հույս ունեինք, որ Դուք անկաշկանդ կգնայիք այդ քայլին եւ վերջապես կլուծեիք 25 տարի բարձրացվող խնդիրները։

Քաջ գիտակցում եմ, թե որքան բարդ է ցմահ դատապարտիալներիս խնդիրներին լուծում տալը։ Որտե՞ղ մնացին թավշյա հեղափոխության գաղափարները, և օրենքը բոլորի համար  հավասարությունը։ Ինչու՞ պետք է օրենքը ամրագրված լինի բոլորի համար, բայց չգործի ցմահների համար և ու՞մ է ձեռնտու դա։ 2015թ. Դուք հանդիպել եք ցմահ դատապարտիալներիս և ծանոթանալով մեր ներկայացրած խնդիրներին՝ եկել եք այն եզրահանգման, որ ցմահների շրջանում իրոք կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան։ Եվ, հիմա, երբ իշխանությունը պատկանում է Ձեր խմբակցությանը և համաներումից առաջ Ձեր հայտնի ասուլիսի ժամանակ շեշտեցիք, որ ցմահ դատապարտյալների քր. գործերը պետք է անհատապես վերանայվի, ի՞նչ փոխվեց։

Մի՞թե ստիպելու եք հավատալ այն մտքին, որ ցմահ դատապարտյալների համար Եվրոպայից եկող գումարներից չկտրվելու համար Դուք նախընտրել եք խաչ քաշել ցմահների վրա և փակել նրանց հարցը՝ թողնելով միայն 25 տարի հետո վաղաժամկետ ազատման վրա։ Մոռանալով նաև, որ նախկին իշխանության դատական համակարգի ու շինծու քր. գործերի արդյունքում ցմահ դատապարտյալներիս մեջ կան անմեղ մարդի՞կ։ Մի՛ արեք դա, մի նմանվեք նախորդների՛ն։

Դուք էիք, որ ժողովրդի առաջնորդի դերում եկաք իշխանության, կոչերով հանդես եկաք, որ նախկին իշխանության օրոք դատական համակարգը եղել է կոռումպացված և վճիռները կայացվել են Բաղրամյան 26-ից։ Ու՞ր մնացին Ձեր խոստումները։ Մի՞թե ստիպելու եք ցմահներին ամեն օր հոգեպես մահ վերապրել՝ լինելով մեղավոր, թե անմեղ։ Պետք չէ ցմահներին դարձնել գործիք Եվրոպայից գումարներ ստանալու համար՝ առաջ քաշելով տուժող կողմին։ Ուզում եմ նաև իմ ցավակցական խոսքն ու խոնարհումն փոխանցել տուժող կողմին, բայց հավատացեք նրանք ևս հանգիստ չեն գտնի, քանի նրանց հարազատի սպանության համար դատապարտված չեն իրական մեղավորները։ Դա ավելի ցավոտ է, երբ մեկին կյանքից զրկում են, մյուսին դատապարտում չկատարած հանցանքի համար։

Մի՞թե Դուք, և բոլորս չենք հոգնել ցմահ դատապարտյալների խնդիրներից։ Մեր բոլորիս ուզածը ընդհամենը քր. գործերի վերանայումն է։ Եկեք ուժ ունենանք և վերջնական լուծենք այս հարցը։ Դրա համար շատ բան պետք չէ, ընդհամենը մի քանի իրավապաշտպան գրասենյակի հանձնեք ցմահ դատապարտյալների քր. գործերը և նրանք մեկ ամսում կուսումնասիրեն բոլորի գործերը և Ձեզ կհանձնեն մեղավորների և անմեղների անունները, նաև անհամաչափ դատավճիռները։ Հակառակ դեպքում կստիպեք մտածել, որ վախենում եք անմեղ դատապարտված մարդկանց քանակից և նրանց հանդեպ պատասխանատվությունից, որը որ Ձեզ վրա չէ։ Դիմում եմ Ձեզ, որպեսզի ընդհամենը կարգադրեք վերանայել ցմահ դատապարտյալների քր. գործերը։ Ես՝ Արթուր Քոչարյանս, որպես անմեղ «մեղավոր» տալիս եմ իմ համաձայնագիրը, իմ քր. գործը վերանայելու արդյունքում, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ՝ ինձ հրապարակավ գնդակահարեք…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ