Հայկ Մարությանն օրակարգից հանեց Բաղրամյան 26-ի անվանափոխության հարցը
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստին օրակարգից հանեց նախագահի նստավայրի անվանափոխության հարցը: Բաղրամյան 26-ում գտնվող նախագահի նստավայրի անվանափոխության հարցը վերաբերում է ոչ միայն երևանցիներին, ուստի պետք է հանրային քննարկում տեղի ունենա, այսպես պատճառաբանեց Հայկ Մարությանը: Հիշեցնենք, Երևանի ավագանու նիստի օրակարգում նախագահի նստավայրի անվանափոխության հարցով առաջարկվում էր Բաղրամյան 26-ին «Հանրապետության տուն» անունը:





































