08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սյունիքում բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Սյունիքի մարզում, այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին

Նիկոլը տապալվել է, ու հիմա իրեն ցնցումներ են պետք, որպեսզի կարողանա հանրության ուշադրությունը շեղել։ Նախկինում նա շեղում էր տնտեսական անհաջողություններից ու արտաքին քաղաքական տապալումներից, իսկ հիմա փորձում է հրեշավոր զարգացումներից շեղել։  Եթե ոմանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը կառավարության նիստերի դահլիճում վերաբերում էր դատական իշխանությանը, ապա նրանք մեծ մասամբ սխալվում են։ Դատարանները սեփական […]

Դատարանների հետ կապված գործողությունները թոզ փչել էր. Ենոքյան /տեսանյութ/

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում երեք հիմնական մեսիջ տեսա, որ ինքը չի կարողանում վերահսկել դատարանները, Արցախի իշխանություններին և պատերազմի վտանգ կա, որի ընթացքում կարող է տարածքներ հանձնվեն։ Այս երեքը փաթեթավորվեցին և տեղավորվեցին մեկ ելույթի մեջ, սակայն սրանք իրարից անկախ բաներ են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Քաղաքագետի խոսքով, սակայն, […]

ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի դատարանների վրա գրոհը

Մայիսի 22-ին խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել։ Նախաձեռնողը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։ Ստորագրահավաքին միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորներ։ Արտահերթ նիստի նպատակն է քննարկել Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը։ Ինչպես նաև կքննարկվի վարչապետի հայտարարությունը։

Երեւանում քաշքշել են ոստիկաններին, մարմնական վնասվածքներ հասցրել

Մի ընկերությունից ստացված դիմումի հիման վրա՝ մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանները ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Կողբացու փողոցի 69 հասցեի մոտ: Ժամը 19.05-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և Կենտրոնական բաժնի ծառայողները հիշյալ փողոցից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման են ենթարկել 15 քաղաքացու, որոնք չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, […]

Ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտանգավոր նախադեպ

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գործունեությունը: ԲԴԽ նախագահը կարծում է, որ այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունքներ՝ […]

«Եթե Արցախը չենթարկվի ինձ, կհանձնեմ»

իմա պարզ դարձավ թե ինչու վարչապետ Փաշինյանը փակել տվեց դատարանների դռները. սպառնալիքներ վերաքննիչ, սահմանդրական դատարններին և Արցախի հանրապետությանը Ուեմն, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի վճռից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայի միջից լայվով հանդարտ դեմքով առանց ժպտալու(նա ներվայնությունը ժպիտով թաքցնում է) ասաց, որ դատարանների վրա ինքը ոչ մի ճնշում չի գործադրում, բացի այդ քրեակատարողական հիմնարկները լիքն […]

«Մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք». կոչ պատգամավորին

Նիկոլայ Բաղդասրյանը կզբաղվի՞ հոկտեմբերի 27֊ի գործի խոշտանգումներով ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Հանրային հեռուստատեսությամբ որպես մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի հասցեին, ասաց թե նրա նախագահության օրոք ինչ դաժանորեն խոշտանգում էին մարդկանց հոկտեմբերի 27֊ի գործով։ Այո, նա ճիշտ է ասում, բայց միայն ճշմարտության կեսը, այն կեսը որ շահավետ է «Իմ քայլին»։ Ահա ինչ է պատմում Հոկտեմբերի […]

700.000 եվրո կառավարության նոր եւ յուրահատուկ ավտոպարկի համար /տեսանյութ/

 Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով: Այս մասին հաղորդվում է Կառավարության ֆեյսբուքյան էջում։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն էլեկտրամոբիլների համար տրամադրում է 700.000 եվրո։  «Ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Սակայն հնարավոր է նաև լինի մեկ այլ ծրագիր, որով էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին։ «Մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի