01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրվի Սերժ Սարգսյանը եւ Արցախից պաշտոնյաներ. քննիչ հանձնաժողովը մեկնարկում է աշխատանքը

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստ կգումարենք այսօր, ժամը 3-ին, որտեղ կորոշվեն բոլոր հարցերը։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Տիգրան Կարապետյանը, հավելելով, որ քննելու են ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակությանը հուզող հարցերը։

Պատգամավորը հավաստիացրեց՝ որեւէ կաշկանդվածություն չունենն նախկին կամ ներկա պաշտոնյաների քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրելու հարցում. «Որեւէ անձի հրավիրելու հարցում կաշկանդվածություն չունենք, անկախ նրանից ներկայումս պատգամավոր են, թե նախկին, քննելու ենք ամբողջ գործընթացը, եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սրագսյանին հրավիրել, կհրավիրենք»։

Տիգրան կարապետյանը նշեց նաեւ, որ կարող են հրավիրվել նաեւ Արցախից պաշտոնյաներ. «Քննիչ հանձնաժողովը հրավիրում են, պարտադիր են ներկայանալ, այդ թվում Արցախի Հանրապետությունից։ Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները եւս շահագրգռված են, որ ապրիլյան հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ»։

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ