27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատային իրավիճակ է ստեղծվել: Վեթինգը՝ կասկածի տակ

Մասնագիտական որոշ շրջանակներ համառորեն կասկածի տակ են առնում Հայաստանում վեթինգի կիրառման բովանդակային արդյունավետությունը, ինչպես նաեւ օպերատիվությունը:

Փորձագետների մի ստվար մաս գտնում է, որ վեթինգը անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է, երբ  «հիվանդությունը երկարաժամկետ բուժելուց հրաժարվելու արդյունքում օգնության է հասնում անդամահատումը»: Ըստ մանսագետների՝ այս փուլում ՀՀ իշխանությունը կտրում է դատական համակարգի գլուխը կամ ձեռքը՝ հրաժարվելով երկարատեւ, ծանր աշխատանքով եւ բարեփոխումներով միջոցով բուժումը:

Բացի այս, եթե իսկապես դատական համակարգում համակարգային կոռուպցիա կա, ինչը նշանակում է, որ առնվազն 50-60 տոկոս դատավորները կոռումպացված են, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում, ինչո՞ւ արդեն մեկ տարի որեւէ գործողություն այդ ուղղությամբ արված չէ, որտե՞ղ են իրավապահ մարմինները, որոնք պետք է պայքարեն ընդդեմ կոռուպցիայի: Ինչո՞ւ հանրությանը չեն ներկայացվում կոռումպացված դատավորները:

Ժամկետների առումով նույնպես պատային իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ Հայաստանում վեթինգը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Իրավաբանները հղում են անում ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխին՝ «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» կարող է փոփոխել միայն հանրաքվեի արդյունքում, փոփոխություններ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում, հնարավոր է նաև նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն , փոխկապակցված շղթայով նաև նախագծերի վերաբերյալ եզրակացություն պետք է ներկայացնի Վենետիկի հանձնաժողովը:

Ստացվում է, որ գործող կարգավորումներով դատավորներին վեթթինգի կարող է ենթարկել միայն մեկ մարմին՝ ԲԴԽ-ն: ԲԴԽ-ին է վերաահված դատավորներին կարգապահական տույժերի ենթարկելու, ազատելու եւ այլ լիազորություններ, այլ մարմին չի կարող նման գործառույթ ստանձնել, ցանկացած որոշում կդառնա հակասահմանադրական:

 Իսկ սահմանադրական փոփոխությունները երկարաժամկետ պատրաստություն են ենթադրում: Քաղաքական առումով վեթինգի լուծը ավելի քան ծանր է հեղափոխական փխրուն իշխանության համար: Առաջարկվում է վեթինգի ենթարկել ոչ միայն դատավորներին, դատախազների եւ ազգային անվտանգության առայությունը, այլ նաեւ պատգամավորներին եւ գործադիր իշխանությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ