21 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։

Կրկին շնորհավորելով Եվրոպական խորհրդարանական ընտրություններին գրանցած հաջողության կապակցությամբ՝ ԵԺՀ նախագահին տեղեկացրել եմ Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած երկարամյա աջակցության համար։

Նախագահ Դոլին ներկայացրել եմ ՀՀԿ արդիականացման գործընթացի արդյունքները եւ նոր ծրագրերը, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հարցին։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի այս աշնանը Զագրեբում կայանալիք ԵԺԿ համագումարին»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ