Հարկային օրենսգրքի փոփոխություններով` ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակն ընկնելու է
Ինչո՞ւ ենք մոռացել, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ, իսկ թե այս նախագիծն ինչպե՞ս է ազդելու դեռևս աշխատաշուկա չմտած երիտասարդների ու թոշակառուների վրա, պատասխանատուներին չի հետաքրքրում. «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հարկային օրենսգրքով նախատեսվող` ե կամտային հարկի փոփոխությանը, ասաց ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռն առնվազն սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս, փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:
Ավելին՝ տեսանյութում: