19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մուկուչյանը առարկություններ է ներկայացրել․ Ժողովուրդ

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առարկություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ այդ առարկությունների մեջ հիմնականում Ընտրական […]

Առանց Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի հետ․ 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաթուրքական կապիտուլյացիան ստորագրած երկրի ղեկավար է, և այդ երկրների հետ խաղաղություն հաստատելու նրա տեսլականն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող ապահովել այն, ինչն ընդունված է անվանել արժանապատիվ խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանի առաջարկածն անարժանապատիվ, ստորացուցիչ խաղաղություն է, որը որևէ պարագայում չի կարող լինել հարատև, ճիշտ հակառակը՝ անգամ խաղաղության մասին պայմանագրերի ստորագրման դեպքում, այս պայմաններով խաղաղությունը […]

Հայ հասարակությունն համաձայնություն է տվել Հայաստանն անպետություն տարածքի վերածելու ծրագրին՝ պայմանով, որ այդ տարածքում թուրքական քաբաբը կլինի հնարավորինս էժան․168 Ժամ

Հայաստանում կատարվող գործընթացների թիրախը պետությունն է։ Պետության դեմ արշավը սկսվել է վաղուց։ 2018-ին այդ արշավը ֆունկցիոնալ հաղթանակ է արձանագրել․ իշխանության են եկել կամ բերվել մարդիկ, ովքեր պատրաստ են հանդես գալ պետության դեմ պայքարի առաջամարտիկների դերում։ Արցախյան վերջին պատերազմը՝ ֆորմալ առումով սանձազերծված լինելով Արցախի ու Հայաստանի դեմ, իրականում ուղղված էր պետության, հայկականության դեմ՝ լայն իմաստով։ Պատերազմը՝ […]

Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է․ Ժողովուրդ

Մինչ ընդդիմությունը դեռևս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձևաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում: Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում […]

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն. Ադրբեջանը մինչև հիմա չի վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը. Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Սրան զուգահեռ, չնայած Ադրբեջանի՝ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության տակ դրած ստորագրության, Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել/վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։ […]

Եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից: «ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր: Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական […]

«Չէ, Stratfor ամերիկյան գործակալության այս քարտեզը նոր չէ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Չէ, Stratfor ամերիկյան գործակալության այս քարտեզը նոր չէ։ Բայց տեղադրում եմ հիշեցնելու համար, որ դավադիր պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանն ավելի քիչ տարածք էր գրավել, քան նոյեմբերի 9-10 գիշերը՝ դավաճանի գրչի մեկ հարվածով։ Այս քարտեզը հարկ է ռեժիմով մտցնել շատերի բնական բացվածքները՝ գերագույն վիժվածքից մինչեւ էրդողանի միզապարկ դարձած […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ իր մարտական ընկերոջ, անվանի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին: Արկադի […]

Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են

Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը: Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, […]

Այդ բոլոր շենքերն էլ, որ վաճառենք, գումարը չի բավարարելու ակադեմիական քաղաքն իրականություն դարձնելու համար․ նախարար

Մեր սերունդներին թողնել լավ բուհեր. սա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերագույն ցանկությունն է։ Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով երևանյան բուհերի շենքերը վաճառաելու և «ակադեմիական» քաղաք կառուցելու գաղափարին։  Նա նշեց, որ իրենց առաջ միայն խնդիր է դրված զարգացնել գիտությունն ու կրթությունը։ «Բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում, անհոգ եղեք։ Խնդիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի