18 Մայիսի, Երեքշաբթի, 2021
KFC

«Ինչո՞ւ պատերազմի սկզբում չասեցիք՝ «բա գիտե՞ք մենք չենք հասցրել բարեփոխել, ամեն ինչ վատ է, ուստի պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավո՞ւմ»

Arpine-2

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոց-դեբիլանոցը` նրանք հիմա ձեզ կամ ժողովրդին չեն դիմում,նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում: Ընդամենը: լենաներ, նազիկներ, արփիկներ, ազիկներ, ուսապարկեր կամ պարկիկներ և այլն:

Իսկ եթե ամեն դեպքում որոշեք լուսաբանել, ապա երկու պարզ հարց տվեք`

1. 2020 թվականի հուլիսին` Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթական թե պարտված, ձեր բարեփոխած թե նախկինների, այդ ժամանակ հասցրել էիք բարեփոխել թե՞ ոչ:

2. եթե մի պահ պատկերացնենք, որ ինչպես դուք եք պնդում, ամեն դեպքում չէիք հասցրել «բարեփոխել» բանակը, այդ մասին ե՞րբ իմացաք: Պատերազմից առա՞ջ, հուլիսի՞ն, պատերազմից հետո՞:

Եթե գիտեիք այդ մասին, ապա ինչո՞ւ էր ձեր տիրակալը մի ողջ սերունդ ուղարկում պատերազմ: Գիտեիք, որ չեք հասցրել, բանակը նորմալ վիճակում չի ու մարդկանց խաբո՞ւմ էիք: Խաբում էիք, որ մարդիկ մահանա՞ն: Խաբում էիք, որ սերունդը ոչնչանա, իսկ Ալիևը գոհ լինի՞: Խաբում էիք, որ գլուխներդ ազատեք Արցախի՞ց, որովհետև ատում էի՞ք: Խաբում էիք սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 20-ին, նոյեմբերի 9-ին: Միշտ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ պատերազմի սկզբում չասեցիք՝ «բա գիտե՞ք մենք չենք հասցրել բարեփոխել, ամեն ինչ վատ է, ուստի պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավո՞ւմ: Ո՞ւմ կյանքի գնով եք ուզում պահել ձեր անիծյալ իշխանությունը:

Դուք հիմա ինչ ուզում եք բարբաջեք, զառանցեք ամբիոնից, սա սարսափելի բեռ է ու սրա տակ չմնալ հնարավոր չէ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ