11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Որ հարցում էր Հայաստանը սնանկ և ինչու էր Ռուսաստանին պետք զորք մտցնել մեր ռեգիոն. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիմնական հարցերը, մնացածը բխում է դրանց պատասխաններից

Ամեն երկիր իր շահերն է հետապնդում, ու բացարձակապես կապ չունի այդ երկրների կողմից որդեգրած գաղափարախոսություններն ու արժեքային համակարգը։ Գաղափարախոսությունները սեփական բնակչությանը մոբիլիզացիայի, ու եթե հնարավոր է, արտաքին դոմինանտության հասնելու համար են, որովհետեւ մեծ տերություն կառուցելու համար պետք է ունենալ գլոբալ արժեքային համակարգ, բայց երբ շահերն ու գաղափարախոսությունը հակասության մեջ են մտնում, որպես կանոն հաղթում են շահերը։ Դրա վառ օրինակը շիաական Իրանի ու Ադրբեջանի ոչ ջերմ հարաբերություններն են, կամ վահաբիտական Սաուդյան Արաբիայի ու լիբերալ Միացյալ Նահանգների ջերմ հարաբերությունները։

Սա որպես նախաբան, որպեսզի արժեքների ու բարեկամության մասին խոսակցությունները մի կողմ դնենք։

Մինչ մեր հիմնական հարցին անցնելը, փորձենք հասկանալ, թե որն է Ռուսաստանի ստրատեգիան մեր ռեգիոնում։

Այն աշխարքաղաքական վիճակը, որը կար մեր ռեգիոնում ասենք 7 տարի առաջ, Ռուսաստանին ձեռնտու էր’ Թուրքիան իրեն պասիվ էր պահում Հարավային Կովկասում, Ադրբեջանը զգուշավոր էր, այսինքն Ռուսաստանի համար Հայաստանը կատարում էր իր հիմնական աշխարքաղաքական գործառույթը’ կատարել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բուֆերի դերը, դրանով սահմանափակելով պանթուրքիստական ու համաթուրանական նկրտումները։

Մոսկվայում հայ իրավաբանների հանդիպման ժամանակ հայտնի անձը ասել է, որ պատերազմից առաջ իրավիճակ էր փոխվել ու պարզվեց, որ Հայաստանը սնանկ է։

Հիմա գանք մեր գլխավոր հարցերին, ինչ իրավիճակ էր փոխվել մեր ռեգիոնում ու աշխարհում, որ հարցում էր Հայաստանը սնանկ եւ ինչու էր Ռուսաստանին պետք զորք մտցնել մեր ռեգիոն։

Սա է այն գլխավոր հարցերն են, որը պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմից հետո մենք պետք է քննարկեցինք։ Մնացածն այս հարցերի պատասխաններից են բխում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ