09 Մայիսի, Կիրակի, 2021
KFC

«Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլուխ կանգնած է թիվ մեկ մեղավորը…». Սենոր Հասրաթյան

senor

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միայն պատահականությունների կառավարման դեպքում է հնարավոր պատերազմի ընթացքում դրսևորած արժանիքների համար զինվորականին պարգևատրել շքանշանով կամ շնորհել կոչում, իսկ պատերազմից հետո պարգևատրված նույն այդ զինվորականի նկատմամբ նույն պատերազմում կատարած հանցագործության համար հարուցել քրեական գործ… Սա ոչ թե աբսուրդ, այլ քանդված բանակի ավերակների վրա ինչ-որ մեկի ես-ը մյուսի հաշվին փրկելու խայտառակ գործարք է, որն անկասկած ունենալու է ավելի ծանր հետևանք, քան արդեն ունենք… Կառավարման այս խառնաշփոթում, ցավոք, ճշմարտությունը միշտ էլ լինելու է ստի ստրուկը և, արդյունքում՝ պատժվելու է ոչ թե կեղծարարն ու բանսարկուն, այլ նա, ով ստիպված է եղել պատերազմել իրեն «գերագույն հրամանատար» ու «ռազմական գործին ամենալավը տիրապետող» հռչակած թիվ մեկ պատահականության «ղեկավարման» ներքո…

Հ.գ. Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլուխ կանգնած է թիվ մեկ մեղավորը…»

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ