19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աղոթքով, զղջմամբ և ապաշխարությամբ լվանք մեր մեղքերը և վիրակապ դնենք մեր հայրենիքի մարմնի և հոգու վերքերին

Հայ ժողովրդի բոլոր շերտեր՝ քաղաքական այրեր, մտավորականներ, մշակութային գործիչներ, գիտնականներ, գործարարներ, շինարարներ, շինականներ, բոլոր բոլորով՝ անմիտ թեմաներով և ինտրիգներով իրար սպառելու փոխարեն լծվենք քրիստոնեական կարևորագույն խորհրդին՝ Հարության տոնին նախապատրաստող Ավագ շաբաթվա խորհուրդները խոկալու հոգեփրկիչ և ազգափրկիչ գործին, աղոթքով, զղջմամբ և ապաշխարությամբ լվանք մեր մեղքերը և վիրակապ դնենք մեր հայրենիքի մարմնի և հոգու վերքերին: Սա թող […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1097դեպք։ Մահացել է 26 մարդ

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1097 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193 736-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3533 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Ապրիլի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը […]

Դա տառապանքով ու իր նկատմամբ ծաղրանքով լի գիշեր էր։ Եթե քրիստոնյա եք, այսօր եկեղեցի գնացեք

Եթե Քրիստոնյա եք, այսօր եկեղեցի գնացեք ու սրտով, հավատքով մասնակցեք Ոտնլվայի ու Խավարման արարողություններին: Մենք հիշատակում ենք Քրիստոսի վերջին գիշերն այս աշխարհում իր խաչելությունից առաջ: Դա անքուն գիշեր էր: Դա տառապանքով ու իր նկատմամբ ծաղրանքով լի գիշեր էր: Դա չարչարանքի գիշեր էր: Ու մենք Քրիստոսի հետևորդներս, փորձում ենք մեր ճրագները վառ պահել, ու մի քիչ […]

Ախր ո՞նց կարող էր Կոմանդոսը դիմանալ ծաղկուն իր արքայադուստրեր՝ Շուշիի ու Հադրութի կորստյանը, ո՞նց կարող էր դիմանալ 5000 ծաղկուն, բերք չտված իր տղաների գլխատմանը

Երբ տարիքն առած մարդ էր մահանում, գյուղի մեծերը համբերության հետ մեկտեղ այս խոսքն էին ասում՝ փառք Աստծու, աչքը չոր գնաց։Ու հետո օրինակ էին բերում՝ բա Առաքե՞լն ինչ անի, ջահել տղան իրենից առաջ գնաց։   ․․․Գյուղի մեծերը թե կենդանի լինեին, ցավից կոռնային։ Ախր ո՞նց կարող էր Կոմանդոսը դիմանալ ծաղկուն իր արքայադուստրեր՝ Շուշիի ու Հադրութի կորստյանը, ո՞նց […]

«Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է Սյունիքի՝ «ադրբեջանական հող» լինելու մասին իր հայտարարությունը, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է խաղաղասիրության միակողմանի քարոզը: «Այժմ Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում `Հայաստանի համար»,-ասել […]

Պատերազմի արդյունքում ավելի քան 3500 անհետ կորածի գտնելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին

 Ավելի քան 3500 մարդ դիմել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ՝ հակամարտության ժամանակ անհետ կորած մասնակիցներին գտնելու նպատակով: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ դիմումները մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին։

Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու՝ հեռանալով քաղաքականությունից․ Ժողովուրդ

Օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որևէ ձևով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: «Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի […]

Քոչարյանի անակնկալները․ Իրավունք

Թեպետ քաղաքական դաշտում դեռևս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։ Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ. նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ. ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած […]

201 քրգործերի վերաբերյալ նյութեր են ստացվել՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ

2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:  Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու […]

Հայաստանը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ․ Փաստ

Մասնագետների համոզմամբ, այսօր մեր երկիրը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ, այնինչ իշխանությունները փորձում են ժողովրդից թաքցնել իրական վիճակը: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի