19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։ Մեկիկ-մեկիկ պատժում է այն զինվորականներին, որոնք դեմ էին Փաշինյանին․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե արվում են, որպեսզի պատերազմից հետո մեր բանակի մեջքը ուղղվի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինված ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։ Եվ […]

«AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմու­թյունների մեջ։ Ինչո՞ւ Հայաստանը ձեռք բերեց այս պատվայստանյութը կրկնակի թանկ․ Իրավունք

Դեռևս նախորդ շաբաթ դի­մել էինք Առողջապահու­թյան նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչու ձեռք բերվեց հենց «AstraZeneka» պատվաստա­նյութը: Եվ որ պակաս էական չէ՝ ի՞նչ գնով: Այն դեպքում, երբ «AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմու­թյունների մեջ, նրան վերագր­վում է հազիվ 60-70 տոկոս արդյունավետություն, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դրանից էլ շատ ավելի պակաս: Իսկ ահա մեր դաշնակից ՌԴ-ի «Սպուտնիկ […]

Տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ․ Իրավունք

Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերա­դարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազ­գային հանրությունը: Այս հարցերի պա­տասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց. -Հարցը բավականին ակտո­ւալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որով­հետև կարծես թե շրջանցում են հարցը, թե […]

Մաղձի ու վրեժի վրա երկիր չես կառուցի․ Հրապարակ

Նիկոլփաշինյանական բոլոր նախաձեռնություններն այս երեք տարվա ընթացքում նույն ճակատագիրն են ունեցել, ինչ «Մարտի 1»-ի գործի դատավարությունը, որը մոտ 3 տարի զբաղեցրել է մեր հասարակության միտքն ու ուշադրությունը։ Մարտի 1-ի գործի բացահայտման մասին վարչապետ Փաշինյանը խոսեց անմիջապես պաշտոնը ստանձնելուց հետո՝ խոստանալով, որ մեղավորները պատժվելու են։ 3 երկարուձիգ տարի, հարյուրավոր վկաներ ու տուժողներ, հազարավոր դատական նիստեր, կալանքներ […]

«Եթե Քոչարյանը դատարանով արդարացվեց մարտի 1-ի գործով, ապա Փաշինյանը մինչև հիմա դատարանով չի արդարացվել այդ գործով»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվեց, որ մարտի 1-ը ֆուֆլո էր։ Մարտի 1-ի գործով Քոչարյանը արդարացվեց, այսինքն՝ ոչ թե արդարացվեց, այլ պարզվեց, որ այնտեղ գործ չկար։ Սա պարզապես մի անձի արդարացում չէ, ավելին՝ սա պարզապես մարտի 1-ի գործի տապալում չէ։ Մարտի 1-ի գործը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական պրոցեսը։ Մարտի 1-ի […]

Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես

Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա: (Ղուկաս 1.30-33)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ […]

Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին՝ քրեական շրջանակների հետ Փաշինյանի օգտին աշխատելու համար

Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին՝ քրեական շրջանակների հետ Փաշինյանի օգտին աշխատելու համար Կիրակի օրը Երևան է ժամանել վրացի օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին, որը հայտնի է Բադրի Քութաիսկի մականունով։ Օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո նրան դիմավորել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շիշ […]

Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Արշակ Կարապետյանն ազատվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։ Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը։ Նա մարտի 1-ի գործով վկայություն տալուց հետո էր նշանակվել ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի