05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել…

Նայում եմ Երևանում և Սյունիքում անհնազանդության ակցիա կատարող երեկվա պատերազմի մասնակիցների հանդեպ ոստիկանական ուժերի կողմից ջանադրաբար բերման ենթարկելու գործողությունների կադրերը և ակամայից հիշում, թե ինչպես էին ընդամենը ամիսներ առաջ նույն այդ բերման ենթարկվող տղաները պաշտպանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի մարտագծում իրենց վստահված դիրքերը…

Հիշում եմ նաև, թե ինչպես նույն ժամանակահատվածում Շուշի տեղափոխված ոստիկանական ուժերի հարյուրավոր ծառայողներից միայն մի քանի տասնյակը պատրաստակամություն հայտնեց մեկնել ռազմական գործողությունների շրջան, իսկ նրանց ծանրակշիռ մասը հրաժարվեց գնալ առաջնագիծ՝ կատարելու հայրենիքի պաշտպանության իր բաժին պարտքը: (Ի դեպ այդ մարդկանց «համոզելու» համար 2020թ. հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հակառակորդի արձակած հրթիռից զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ ոստիկաններ):

Համադրելով և՛ կալանավորվածների, և՛ կալանավորողների այսօրվա պահվածքը, ուզում եմ ասել՝ տղանե՛ր, դուք հնարավորություն ունեիք կանոնադրությամբ ձեզ վերապահված պարտականությունները նույն փութաջանությամբ իրականացնել մարտական գործողությունների ժամանակ՝ այդ տղաների հետ կողք-կողքի կանգնած, այլ ոչ թե Երևանի կամ Ագարակի փողոցներում, երբ մարդիկ պայքարում են երեկվա մարտադաշտում, գուցե նաև, ձեր պահվածքի արդյունքում կրած պարտության հետևանքները մեղմելու համար… Մարդկանց հնարավորություն տվեք պաշտպանել ազգի արժանապատվությունը, որը նաև ձեր արժանապատվությունն է…»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ