Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ Սուրեն Գրիգորյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը:





































