19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Փաշինյանը իր անվտանգությունը պահպանող հատուկ ջոկատայինների աշխատավարձերը բարձրացնում է 2 անգամ

Փաշինյանը գրեթե ամեն օր հանդես է պոպուլիստական սոցիալական խոստումներով. մեկ խոսում է գրանցված աշխատողների թվի ավելացումից, այնուհետեւ գլուխ է գովում պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու շուրջ եւ ապա խոսում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուց եւ այլն։ Այս մասին գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում նա կազմալուծում է ամեն ինչ, մարդկանց […]

Արսեն Թորոսյանը «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի աշխատավարձերն ուշացնում է․ Ժողովուրդ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային մթնոլորտը գնալով լարվում է: 2021 թվականի հունվարի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կամայական որոշումներ են կայացվում մի շարք ոլորտներում։ Դրանց հերթով անդրադառնալու ենք: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, այսպես ասած, «ֆեյքերի ՊՈԱԿ» -ի աշխատակիցներից, որ […]

Պատերազմում պարտության պատճառների մասին գործի շրջանակներում Փաշինյանը հարցաքննվե՞լ է․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաեւ ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Չկարողացանք, սակայն, պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվել է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում […]

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այնքան են «սիրել» իշխանական հաճույքները, որ հեռանալը նրանց այսօր մահվանը համազոր պատիժ է թվում․ Հրապարակ

Հասարակությունն իրավունք ուներ ակնկալել, որ պատերազմում պարտված ղեկավարը, եթե ոչ կապիտուլյացիան ստորագրելու օրը, ապա որոշ ժամանակ անց հրաժարական կտար՝ տեղը զիջելով իր թիմից մեկին կամ խորհրդարանի առաջադրած անձին, և երկրում տեղի կունենար իշխանափոխություն։ Հասարակությունը կարող էր հույս ունենալ, որ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը կգիտակցեր այդ աթոռի իմաստը և պատասխանատվության տարրական զգացում կունենար ու կհասկանար, […]

Փաշինյանը ընդդիմության ձայները փոշիացնելով՝ կայուն մեծամասնություն կազմելու հույս ունի․ Հրապարակ

Հայաստանում կուսակցաշինության բումը շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել։ Ապրիլի 10-ին նշանակված է «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որը կկայանա Մելիք Ադամյանի կառավարության նիստերի դահլիճում։ Իշխանական աղբյուրը վկայում է, որ կուսակցաշինությունը խրախուսվում է իշխանությունների կողմից։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել աջակցել նորաթուխ ուժերին, որ […]

Բոլոր պաշտոնյաները պատվաստ­վում են «Սպուտնիկ \/»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան»․ Իրավունք

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախա­գահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վար­դանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսա­կան «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի և համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք […]

Իշխանությանը ձեռնտու չէ Ապրիլյան պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը․ Փաստ

Ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության արժանացավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ «Փաստ» թերթը դեռևս անցած տարվա իր համարներից մեկում գրել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափելու են Ապրիլյան հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հրապարակելուց։ Օրերս մեր տեղեկությունը փաստացի վերահաստատեց այդ հանձնաժողովի նախագահ […]

Լուսադեմին խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում

Այսօր` ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ […]

Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից. armlur.am

Ուշագրավ իրավիճակ է Պաշտպանության նախարարությունում: ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ պաշտոնից ազատվել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեզ հասած լուրերի համաձայն, նա աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչն էլ ՊՆ ղեկավար կազմը ստորագրել է: Ըստ ArmLur.am-ին  հասած լուրերի՝ Պն-ում խոսակցություններ կան, թե նա առողջական խնդիրների պատճառով է ազատման դիմում գրել: Կայքն արդեն գրել էր, որ Արծրուն Հովհաննիսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի