05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել Սյունիք

Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին.  նախկին փոխվարչապետ

Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին և Ալիևի երեկվա ամենևին ոչ դիվանագիտական սպառնալիքներին, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ 

«Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին։ Կոպիտ ասած պետք է բարձրացնի Սյունիքի կարգավիճակը։

Որպես նմանատիպ քայլ, ես առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։ Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը / կարելի է այդ նպատակով վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը/, և այլն։

Ազգային Ժողովի աշխատանքների մի մասը նույնպես կարելի է կազմակերպել Սյունիքում:

Սա կլինի ուղիղ ուղերձ սյունեցիներին և կբարձրացնի նրանց սեփական հողում ապրելու վստահությունը, և սա կլինի ուղերձ միջազգային խաղացողներին՝ Հայաստանի վճռականությունը իր տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցում։ Դա նաև լավ ուղերձ կլինի հիմնական դաշնակցին», – նշել է Գևրոգյանը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ