26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մարդկանց խաբել կամ առևանգել են, նստեցնելով մեքենաներ` մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել են անգամ մարզից». Սյունիքի նախկին մարզպետ

Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած երեկվա այցից հետո, այսօր Մեղրիի  համայնքապետ Մխիթար Զաքարյանին, մեղմ ասած, բերման են ենթարկել և նրա դեմ քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով։ Նա այժմ Երևանում է՝ Քննչական կոմիտեում, որտեղ հավաքվել են նրա աջակիցները։

Լրագրողների հետ զրույցում  «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն անդրադառնալով Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելուն, ասաց՝ այն, ինչ նախատեսում էին գիշերը, կատարվեց։

«Իմ տվյալներով, 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել, ընդ որում՝ բոլորն ապօրինի։ Մարդկանց խաբել կամ առևանգել են, նստեցնելով մեքենաներ՝ մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել են անգամ մարզից։ Հիմա ես գիտեմ, որ Քննչական կոմիտեում Մխիթար Զաքարյանն է, նրան անհասկանալի պայմաններում, համոզելով՝ բերեցին Երևան։ Ամբողջ ճանապարհին ընթանում էին շատ արագ ու մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ։ Մենք չգիտենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին որ ուղղությամբ են տարել, ու այսպես՝ մի շարք մարդկանց»,- նշեց Վահե Հակոբյանը։

Ըստ նրա, «իշխանություն կոչվածները» փորձում են Սյունիքում մարդիկ գտնել, որոնք կհամաձայնեն ու տեսախցիկների առաջ կմեղանչեն, այսինքն՝ փորձում են շոու սարքել։ Իշխանության նպատակը մեկն է, որպեսզի դրանով ցույց տան, թե ժողովուրդը սխալվել էր։

«Ես ասել էի, որ իշխանությունը նպատակ ունի երկու ամսով կալանավորել Մխիթար Զաքարյանին, ով վիրավորում է ստացել պատերազմում և դեռ մինչև վերջ չի ապաքինվել։ Նույնը՝ Շուռնուխի գյուղապետի եղբորը, գիշերը բռնի կերպով մտել են տուն ու անհայտ ուղղությամբ տարել են։ Իշխանությունն ուզում է՝ որքան հնարավոր է՝ շատ մարդու կալանավորել, որպեսզի մնացածների վրա ցուցմունք տան, ու հետո Փաշինյանն իր կապիկություններով նորից գա Սյունիք և փորձի նախընտրական քարոզարշավ անել»,- հավելեց Վահե Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ այսօր իշխանությունների նպատակն է՝ նաև տապալել իրենց իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ վարկանիշ ունեն, այսինքն՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս նրանք վարկանիշ չունեն։

Նա նաև շեշտեց, որ բերման ենթարկվածները գրեթե բոլորը պատերազմի մասնակիցներ են։

Ինչ վերաբերում է ԱԱԾ և ոստիկանության պետերին, որոնք այս պահին գտնվում են Սյունիքում, Վահե Հակոբյանն ասաց, որ նրանք այնտեղ փորձում են տարբեր մեթոդներով վախի մթնոլորտ ստեղծել։

«Քանի դեռ այս կապիկներն իշխանության են, մենք ոչնչից չենք կարող զարմանալ»,- եզրափակեց Վահե Հակոբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ