22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պահպանության աղոթք

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս: Ամենազո՛ր Տեր, խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից: Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում: Որպեսզի այս կյանքում Քեզ […]

Դու, Էդմոն «մարդ կուսակցություն», Նախագահ Սարգսյանին և ՀՀԿ-ին քաղաքական խորհուրդներ մի տուր․Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Էդմոն Մարուքյան, մարդ, ով Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետ, քանզի մաս է կազմել իշխանության և դավադիր ծրագրեր իրականացրել։ Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի։ Մի հատ կհասկանաք դուք, ինչ հատուկ հանձնարարության էիք անում և […]

Տղամարդը հոգեմետ նյութերի ազդեցության տակ կտրել է սեռական օրգանը

PsyPost.org-ի փոխանցմամբ՝ ավստրիացի տղամարդը կացնով կտրել է սեփական առնանդամը՝ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։ Նշվում է, որ 37-ամյա տղամարդը հոգեկան խանգարման պահին տառապում էր դեպրեսիայից և ալկոհոլի չարաշահումից։ Պսիլոցիբինը, այսպես կոչված, «կախարդական» սնկերի մեջ բնական միացություն է, որը կարող է մարդկանց գցել հալյուցինացիոն վիճակի մեջ: Ֆելդկիրխի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ հիվանդը, որն այդ պահին մենակ […]

Տեղումներ չեն սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +24–ից +26–ի միջակայքում։  

Աղոթք քնելուց առաջ

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:  ԱՄԵՆ:

Ամուսնուս թողել եմ Արցախում, երանի իրեն /Տեսանյութ/

Որտե՞ղ է հուղարկավորված ամուսինս. չեմ հիշում | Վերապրում․ Լուսինե Իսրաիլյան Լուսինե Իսրաիլյանը Արցախի Խնձրիստան գյուղից է։ Ապրում էր Ստեփանակերտում։ Ամուսինը՝ ավագ ենթասպա Գրիգորի Իսրաիլյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Գրիգորին հուղարկավորվել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, սակայն Լուսինեն չի հիշում, թե կոնկրետ որ մասում… Արցախահայության բռնագաղթը սկսվել էր։ Պաշտպանության բանակը զինաթափված էր։ #Վերապրում #ԱրցախTV #Արցախ […]

Ջարվանեսի կամուրջը

Ջարվանեսի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղից մոտ 2․5 կմ  հյուսիս-արևմուտք, Իշխանագետի Տումի վտակի վրա ։ Կամուրջը հայտնի է Ջարվանես կամ Ջրվանես անուններով։ Կառուցման վերաբերյալ պատմական տեղեկությունները բացակայում են։ Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների` կամուրջը կառուցվել է 13-րդ դարի կեսերին։ Այն կարևոր ճանապարհային կապող հանգույց է հանդիսացել Քթիշ բերդի, Գտչավանքի և նրանցից հյուսիս ընկած […]

Արման Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հանցանքները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի մի շարք առաջատար լրագրողների։ Նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան  վերացում […]

Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։ Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։ Իրավապահ […]

Ալիեւն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիեւին…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիեւն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիեւին… Վերջին շրջանում «ընդդիմադիր» որոշ շրջանակներ սկսել են թելել նիկոլական թելը նախկինների մասին։ Նիկոլին թողած նախկինացավ են կպել ու հիմա էլ խոսում են նախկին ղեկավարների քաղաքականությունից դուրս գալու մասին։ Նախկինը՝ հաղթանակն էր,ներկան՝ պարտությունը։ Նախկինը ՝հայկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի