11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ-որ խմբեր են ուզում ձևավորել, որ ապստամբեն Եկեղեցու դեմ․ Սարոյան

ՀՀԿ խորհդրի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որևէ մեկը բացառո՞ւմ է, որ մի օր հենց այս իշխանավորները Հայաստանը բացահայտ հայտարարեն արևմտյան ադրբեջան, ինչպես դա արեցին Արցախի դեպքում։ Նախադեպն ունենք, հիշում եք, որ Արցախը իրենց հայրենիք էին համարում, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» էին աղաղակում, ապա կարճ ժամանակ անց բացահայտ ու ագրեսիվ տոնով հիմնավորում էին, որ «Արցախն ադրբեջան է»։ Ուստի կասկած չունենաք, որ մի օր էլ գալու է Հայաստանի հերթը։
Իսկ այդ ճանապարհին նիկոլական իշխանությունը արժեզրկման քաղաքականությամբ տրորելով անցավ Հայ Ազգը պահպանող բոլոր արժեքների ու ինստիտուտների վրայով։ Նսեմացրեց ու արժեզրկեց Հայրենիք գաղափարը, իր բոլոր սիմվոլներով (Արարատ լեռ, Արևմտյան Հայաստան, Հայոց պատմություն և այլն), նվաստացրեց ու հեղինակազրկեց Հայոց հաղթանակած բանակը, հայ սպային ու գեներալին, դատարաններն առավ թևի տակ, պառակտեց հասարակության միասնությունը՝ բոլորին-բոլորի դեմ հանելով ու թշնամացնելով, ատելություն սերմանելով միմյանց նկատմամբ, իր սիրելի ժողովրդին փաղաքշական նորաձևությամբ է ասում, որ տգետ եք, անկիրթ եք։ Հիմա պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ, իսկ այսքանից հետո վստա՞հ եք, որ հաջորդիվ թիրախում չի լինելու ընտանիք ինստիտուտը։ Ավելին՝ այլասերելու են ու քանդեն ընտանեկան արժեքները։
Իսկ ինչի հետ է կապված Եկեղեցու դեմ արշավանքը։ Կհիշե՞ք, երբ որ սկսվեց թիրախավերվել Եկեղեցին, դրան նախորդել էր խորհրդարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի սկանդալային հայտարարությունը՝ «Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ»։
Այսինքն՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու այնուհետև Հայաստանում դրանց սպասարկող հոգևոր մզկիթներ կառուցելու, հետևաբար արևմտյան Ադրբեջան արտահայտությունը լեգիտիմացնելու այս սպառնալիքը պետք է քողարկվեր, ու քողարկվեց Եկեղեցուն թիրախավորելով։
Իսկ հիմա գրադացիան բարձրացրել են, ինչ-որ խմբեր են ուզում ձևավորել, որ ապստամբեն Եկեղեցու դեմ բառիս բուն իմաստով»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ