Օգտակար ու համեղ․ Գոգլի-մոգլի
Բաղադրությունը՝ Ձու-2 հատ Շաքարավազ-3 ճաշի գդալ Շոկոլադ Հատապտուղ Պատրաստման եղանակը՝ Ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել շաքարավազը և շարունակել հարել, մինչև ստացվի թեթև և օդային զանգված։ Առանձին հարել ձվի սպիտակուցը, ավելացնել դեղնուցին, լցնել համապատասխան բաժակների մեջ և մատուցել։ Կարելի է զարդարել շոկոլադե քերուկով կամ թարմ հատապտուղներով։





































