12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու են տեղի ունենում ցեղասպանությունները․ Եսայան

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչու են տեղի ունենում ցեղասպանությունները, ինչու պատմության մեջ բազում անգամներ մի ցեղատեսակ միշտ ցեղասպանողն է, սպանողը եւ ոչնչացնողը, իսկ մեկ այլ ցեղատեսակ, առանձնահատուկ սովորություն ունի սպանվել, ցեղասպանվել, մորթվել եւ հայրենազրկվել․․․։
Ինչու է այդպես։ Մտածելո՞ւ բան է։
Ոչ, ամենեւին։
Մտածելու ոչինչ չկա։
Պարզապես պետք է նայել մեկ առանձին վերցրած  «ցեղատեսակի» ՝ մեզ, հայ կոչվածներիս։
Մեր ցեղատեսակային բնորոշ գիծը Չ-ՄՏԱԾԵԼՆ է,
պատմական իրողությունները Չ-ՀԱՍԿԱՆԱԼԸ,
զրոյական աստիճանի գտնվող ինքնապաշտպանական բնազդը, սեփական արյան հանդեպ փնթիությունը,
սեփական հայրենիքի հանդեպ՝ անտարբերությունը,
սեփական երեխայի հանդեպ՝ անպատասխանատվությունը,
մերձավորի հանդեպ ատելությունը
սեփա «կան նկարագրի Չ-իմացությունը
Մեր ցեղատեսակը»  միշտ ցեղասպանվելու է հարյուր տարին մեկ, հարյուր տասը տարին մեկ․․
Եւ դրա մեղավորն ու պատասխանատուն ամենեւին էլ մեզ ցեղասպանողը չէ․․
մենք ինքներս ենք, առանձին-առանձին եւ որպես մեկ հավաքական ամբողջություն
Գիտե՞ք ինչու, որովհետեւ
չունենք գենետիկ հիշողություն․․․
չունենք պատասխանատվություն,
չունենք հայրենիքի զգացողություն,
կորցրել ենք մեր պատմական հիշողությունը
չունենք ամոթ ․․․
չունենք ինքնապաշտպանական տարրական բնազդ․․․
Ու այսօր, 21-րդ դարում, մենք մեր տգիտությամբ եւ ազգային բառադիությամբ մի նոր, ավելի ամոթալի եւ ողբերգական ցեղասպանության ենք տանում ինքներս մեզ։
Մեր նմաններին միշտ կմորթեն եւ կհայրենազրկեն։
Ամեն ինչ տեսանելի է։
Հետո, կլացենք աշխարհի դոշին, թե, բա իմացա՞ք, մեզ կրկին մորթեցին։
Ու կրկին դռնեդուռ ընկած ճանաչում կպահանջենք․․․Ու աշխարհը կթքի մեր երեսին ու կհռհռա։
Հ․Գ․ Էս հարցը լուծելուց հետո, ժամանակ գտնեմ, նորից լուրջ խմբագրեմ, չէ, զրոյից նորից կգրեմ իմ  «Գյուլունյա» ․վեպը, էս անգամ ավելի անկեղծ»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ