Ադրբեջանը 3 ռազմական դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում
Ադրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահի հրամանով 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասար) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Բացի այդ, ռազմական դատախազություն է ստեղծվել Աղդամի (Ակնա) շրջանում: Հուսեյնզադեի […]





































