09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ահա կապիտուլյանտ իշխանությունների ապագան…»

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը… Օրեր առաջ կապիտուլյանտի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածների մասին ադրբեջանական տեղանուններով խոսելը, ադրբեջանական զորքերի կողմից այդ ճանապարհի փակելը, երեկ ադրբեջանական ոստիկանության կողմից նույն ճանապարհով անցնող իրանական բեռնատարները ստուգելը և այդ փաստի մասին ՀՀ ԱԱԾ կողմից […]

Այսօր լրանում է 4-րդ ամիսն, ինչ թշնամու զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է 4-րդ ամիսն, ինչ թշնամու զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ «իմպոտենտ» իշխանությունը խոսում է խաղասիրության» , «սահմանազատմանն» ու «սահմանագծման» մասին»։

Հողատուների հաշվարկը պարզ էր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը (նկար 1)։   Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը,  ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու […]

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ: Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման […]

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան, այնուհետև այց կկատարի Դուշանբե

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը: Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես […]

Արդյոք, հենց այդ վարչությունը չէ, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին. Վարդան Ոսկանյան

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաեւ հրապարակել է այդ անդորրագիրը: Նա, մասնավորապես, նշել […]

Դուք հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը. Աննա Գրիգորյան

ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է եւ ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այտեղ կան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ինն, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: «Եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ […]

«Արցախ չմեկնելու պատճառը Ալիևի արգե՞լքն է, ու գերի ընկնելու վա՞խը, թե այլ պատճառներ կան». Արեգնազ Մանուկյան-Ալեն Սիմոնյան բանավեճն ԱԺ-ում

«Պարոն Սիմոնյան, ի դեպ նշեմ՝ հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը Դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել»,-8-րդ գումարման Ազգային ժողովի սեպտեմբերի 13-ի հերթական նիստի մեկնարկին դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Պատգամավորը նաև նշեց, որ ԱԺ նախագահը նիստերում գերազանցել է լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները: «Հուսով եմ՝ […]

«Ադրբեջանական սոցցանցերը հայ աղջիկներին բռնաբարերլու, մեր զինվորներին սպանելու հարցումներ են անցկացնում». Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․  «Ադրբեջանական սոցցանցերը հայ աղջիկներին #բռնաբարերլու, մեր զինվորներին #սպանելու հարցումներ են անցկացնում. Օրինակ՝ Սույն տելեգրամյան ալիքի, որը մոտ 7000 հետևորդ ունի, հարցմանը(հղում՝ https://t.me/bez_mas/8586) մասնակցել են 1763 հետևորդ, դրանցից 36%-ը հայ աղջիկներին բռնաբարելուն են կողմ, ավելին, 21%-ն էլ մեր տղեքին սպանելուն: Բուն հրապարակումը տեսել են 4000 հետևորդ… Հ.Գ. Արցախին ամենկերպ վնասելը, արցախահայությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի