22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ. Վահե Ղալումյան

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` այդ դեպքում որտե՞ղ է գտնվում, իշխանական պատգամավորն էլ արձագանքեց. «Ո՞նց որտեղ է գտնվում… էդ ճանապարհը, նորից եմ կրկնում, մի քանի տեղ անցնում է ադրբեջանական տարածքով»։

Ղալումյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ են քարտեզները փոխանակել գերիների հետ: Պատգամավորն ասաց, թե, այո, կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել Ադրբեջանին, փոխարենը ստանալ բոլոր գերիներին։

«Մենք մի քանի հարյուր գերի չենք ունեցել, չունենք, մենք գերիներ ունենք, թիվը չգիտեմ, մի քանի հարյուր հաստատ չէ», – ասաց նա։

Ղալումյանը վստահեցրեց, թե Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս իրեն անվտանգ է զգացել։

«Սահմանային խնդիրներ միշտ էլ եղել են, եթե սահմանագծում-սահմանազատում չլինի, խնդիրները լինելու են», – ասաց նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ