18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի գնացել, այն դեռ այստեղ է: Մի՛ ջղայնացրեք մեզ». Ալիև

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կոչ է արել Հայաստանին հրաժարվել վրեժխնդրության փորձերից և խոստացել հակառակ դեպքում կոշտ պատասխան տալ»,֊գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
«Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են վրեժխնդրության զգացումով։ Մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի գնացել, այն դեռ այստեղ է: Մի՛ ջղայնացրեք մեզ։ Եթե դուք ձեզ լավ պահեք, կկարողանաք ապրել խաղաղության մեջ: Եթե ինչ-որ սադրանքի դիմեք, հայտարարություն կամ գործողություն անեք մեր դեմ, մենք ձեր գլուխը կկտրենք՝ առանց որևէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել», – դարձյալ հոխորտացել է Ալիևը Մատաղիսում Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողության ժամանակ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ