«Դվին» համալիրը կա՛մ պետք է քանդվի, կա՛մ շատ մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե. Մարության
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօրվա նիստի ընթացքում հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, թե տուգանվե՞լ են արդյոք «Դվին» ՓԲԸ-ի սեփականատերերը ապօրինի 2 հարկ կառուցելու համար և ի՞նչ է նախատեսվում անել ապօրինի այդ հարկերի հետ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն տեղեկացրեց, որ բացի նշված ապօրինի 2 հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկհարկանի մի կառույց […]





































