Հայաստանում արդեն մեկ տարի ադրբեջանական օրեր են. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում արդեն մեկ տարի ադրբեջանական օրեր են, ադրբեջանա-թուրքական տեռոր եւ խրախճանք՝ եւ ներսից եւ դրսից․․․։ Սրանք էնքան են ղզղնել, որ ախորժակները մեծացրած աչքերը չռել են մեր հայրենիքին․․․ արդեն դավաճան-կապիտուլյանտի նկարներն են երկրպագում եւ տակը գրում․ «Սալամ Գյոգչա, շուտով կհանդիպենք» ։ Հասկացա՞ք, չէ, խոսքը մեր Սեւանի մասին է․․
Դե, ուրեմն քպանհայրենիքներին հարցս՝ ըստ ձեր պուճուրիկ ուղեղների, կարո՞ղ եք ասել, ինչու սրանք Սերժի ժամանակ այսպես չէին հոխորտում, ինչու էին մտել մկան ծակերը եւ դողում էին Սերժի կամ Ռոբերտի անունները լսելիս, ինչո՞ւ էին սրանք սարսափում Մանվելի անունից, բոլոր 90-ականներին եւ դրանից հետո կռված տղերքից ինչո՞ւ էին հոգեխանգարմունքի մեջ ընկել․․․Դուք երկիրը դարձրիք ադրբեջանի բոստան եւ դրանք վարում-ցանում են ոնց ուզում են․․․Բա ձայն-ծպտուն հանեք…Թեպետ, ձեր հանած ձայներն էլ են ադրբեջանահոտ եւ ադրբեջանահաճո։ Ուրեմն, ոնց չմտածեմ, որ դուք ուղն ու ծուծով դրանցից եք․․․․
Հ․Գ․Իրականում, ձեզ ասելիք չունեի, խոսքս ինձ է ուղղված, մեզ, որ դեռ սպասում ենք՝ ընել թե չընել, ըսել թե չըսել․․․»։