05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին։

«Վերջին անգամ մենք հնարավորություն ունեինք տեսակցելու Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, տեսակացությունները փակ են Առուշ Առուշանյանի ու Մանվել Փարամազյանի համար։ Ես դժվար կկարողանամ մեկնաբանել, թե ինչու է հատկապես նրանց համար փակ տեսակցությունները, բայց փաստ է, որ մենք երկար ժամանակ չենք կարողացել տեսնել նրանց», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ Առուշանյանը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին ու հույս ունի, որ գորիսեցիները կկատարեն ճիշտ ընտրություն։

«Այն, որ քաղաքական հետապնդում է իրականացվում պարոն Առուշանյանի նկատմամբ, կարծում եմ, որևէ մեկի մոտ հարց չի առաջանում։ Այո, դա հստակ քաղաքական հետապնդում է, նա այս պահին կալանքի տակ է, որովետև Քարահունջի գյուղապետը մի քանի փոփոխվող ցուցմունք է գրում ու վերջին ցուցմունքը գրելուց հետո կալանավորում են Առուշանյանին ու բաց են թողնում տվյալ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանին։ Այստեղ հստակ կապը կա», – ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ