05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ իշխանություններն Արցախի մասով նոր թեզ են առաջ տանում․ «Ժողովուրդ»

Հայաստանում իշխանությունները մի թեզ են առաջ տանում, ըստ որի՝ եթե Արցախի ներկայիս իշխանությունները հրաժարական ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս Արցախին որեւէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու: Այս թեզը տարբեր շրջանակներում թեժ քննարկումների առարկա է դարձել եւ հասել Արցախ, որտեղ հանրության մի հատվածը սրտատրոփ սպասում է՝ արդյոք իշխանություններով կամ անձերով է պայմանավորված Արցախին տրամադրվելիք աջակցությունը: […]

Իսկական տեռորի են անցել. երեք-չորս ոստիկաններով մտնում են գրասենյակներ ու տուգանում․ «Իրավունք»

«Չար լեզուներն ասուն են, որ իշխանությունը անցել է իսկական տեռորի: Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ եւ ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար: Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ: Մեր խմբագրություն ահազանգած […]

Սերժ Սարգսյանը կանգնած է Ալիևի ու թրքամետ ուժերի բկին. Շարմազանով

Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ նախագահին տրամադրված ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ, թե այն 2008-17 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակահատվածում թռել է Բադեն-Բադեն։ ՀՔԾ-ի հաղորդագրությամբ մեջ հետևյալն է ասվում․ ««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը […]

Պատուհաս իշխանազավթ պատվիրատուի սպասելիքներն արդարացնել չի ստացվելու. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն պատվեր կատարողների անհայրենիք ու անպատիվ լինելն էլ սահմաններ չունի։ Փոխանակ երկիրը կործանածին պատասխանատվության կանչեն, նոր անօրենությունների բեռ են վերցրել իրենց վրա։ Միևնույն է պատուհաս իշխանազավթ պատվիրատուի սպասելիքներն արդարացնել չի ստացվելու»։

Հանդիպում Էրեբունու ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպում Էրեբունու ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ, որի շրջանակում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր»:  

ՀՀԿ-ի կողմից Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով ստորագրահավաք

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սիրելի Երևանցիներ,   Հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:   Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական […]

Շոուն շարունակվում է, բայց հանրությանը շեղելու բոլոր փորձերը դատապարտված են. Սերժ Սարգսյանի փաստաբան

Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ […]

«Ունենք անվտանգային համակարգի վերակազմավորման անհրաժեշտություն՝ նույնիսկ հանձնաժողովում ներկայացված չէ ԶՈւ-ի բարեփոխման հայեցակարգը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօր արտահերթ նիստում յոթերորդ անգամ դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջադրած հանձնաժողովի նախագահի թեկնածու Արթուր Ղազինյանին: Արտահերթ նիստը բոյկոտել ու չէին մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Ավելի ուշ  ընդդիմադիր խմբակցությունները մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գնահատելով հանձնաժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված