01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատ մեծ ջանքեր են պահանջվել, որ կարողանանք անցնցում հաղթահարել 2021 թվականը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այս տարվա վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն հայտնեց 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքի համար:

«2021 թվականը ետպատերազմյան հետևանքների արտահայտման տարի էր ու մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ մենք Հայաստանում ու նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի ու, այո, ցավոք սրտի, 2021 թվականի մեկնարկին հենց այդպիսի խնդիր ունեինք, այդպիսին էր իրողությունը», – ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ շատ մեծ ջանքեր են պահանջվել, որ կարողանան անցնցում հաղթահարել 2021 թվականը:

«Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք ու շարունակում ենք ունենալ. 2021 թվականի մայիսից սկսած` Սոթք- Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ուենցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները, ու ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հարգենք 2021 թվականի ընթացքում ու նախկինում հայրենիքի համսր իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ