Հայաստանը ցանկանում է խաղաղություն կառուցել, բայց հակառակ ուղերձներն է ստանում պաշտոնական Բաքվից. ԱԳ նախարար
ՀՀ-ն պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Պետք է ցավով արձանագրենք, որ հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից, Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Գործընկերներին խորհուրդ ենք տալիս նայել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հակահայ, ագրեսիվ հռետորաբանությունը, […]





































