02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուժային բոլոր նախարարություններում իշխանությունը հասել է մի իրավիճակի, որն իրեն ամենից շատն է դուր գալիս՝ «տոտալ բարդակի»․ Նարեկ Սամսոնյան

Իմ խորին համոզմամբ՝ ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև ավելի է խորացել, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանը նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Այն պարագայում, երբ խորհրդարանը ֆունկցիոնալության զրոյական մակարդակ ունի, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարվածության մասին խոսելն, ըստ Սամսոնյանի, անիմաստ է դառնում, իսկ իշխանությունն այս իրավիճակում փորձում է ամրապնդել դիրքերն ու […]

Ադրբեջանցին ու թուրքը հասել են մեզ վրա, դրա պատասխանը պետք է լինի զինվելը, ոչ թե առավոտից երեկո կրկնել, թե իբր «սաղ փախել են». Իմքայլական նախկին պատգամավոր

ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում մեր տղաներից մեկը շատ վստահ ու պարզ ասում է, որ չհամարձակվեք կրակել, մենք էլ կկրակենք, դրանից հետո ադրբեջանական կողմի ներկայացուցիչը իրեն ավելի զուսպ է սկսում պահել:   Ես մանրամասներ չգիտեմ, տեղեկություն չի հաղորդվում նորմալ, բայց մի բան գիտեմ՝ «հայելային հետքաշման» […]

Նրանք պետք է պատժվեն իրենց հանցավոր արարքների համար․ Արման Թաթոյան

1. Մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: 2. Այս սպառնալիքը չի վերացել. ադրբեջանական իշխանությունները ավելի են խորացրել հայատյացյությունն ու թշնամանքի քարոզը: 3. Քաղաքական շահերը չպետք է խանգարեն մեր երկրի ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգությանը, մեր ամենակենսական իրավունքներին […]

Փաշինյանի երբեմնի թիմակիցն աղմկահարույց գրառում է արել

Հեղափոխության երբեմնի աջակից, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Պապիկյանը գրել է. «Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։ Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր […]

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրք հայտնվել էր շրջափակման մեջ. ԱԽ

Նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, նշված է ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։ «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են […]

ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել

Hraparak.am-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։   Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ, այսպիսով՝ իշխանությունը այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք […]

Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը հրաժարականի դիմում ներկայացրել

Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։ Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը և ներկայացրել է հրաժարականի դիմում։ Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տելեգրամյան ալիքները հաղորդում էին Սյունիքի և Վայոց Ձորի […]

Այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, ուղղակի կործանարար է մեր պետության ապագայի համար․ Սարգսյան

Պատերազմական գործողություններն ավարտվել են, բայց գլոբալ մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանը կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա դիտարկմամբ՝ առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ դիվանագիտական մեծ ջանքեր են պահանջվում Հայաստանից, սակայն այդ ներուժը չկա։ «Վերջին տարիներին հետևողականորեն կազմաքանդվեց սկզբում բանակը, հիմա արդեն, երբ բանակցությունների փուլն է գալիս, հետևողականորեն կազմաքանդվում […]

«Որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է»․ Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԺ-ն հայտարարում է, թե (ան)պաշտպանության նախարար է նշանակվելու Պապիկյան Սուրենը։ Միանգամից սկսվում են քննարկումներ, թե ինչպիսի նախարար կլինի Պապիկյանը, նախորդից լավ, թե՞ նախորդից վատ… Ժողովո՛ւրդ, էլի շեղվում եք իրական խնդրից։ Նույնիսկ եթե աշխարհի ամենալավ մասնագետին նշանակեն այդ պաշտոնին, որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի