06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ վաղ անցյալում ոչ ոք չէր համարձակվի կասկածի տակ առնել ՀՀ ինքնիշխանությունը, սեփական մաշկի վրա փորձարկել հայ զինական ուժի ավերիչ ազդեցությունը․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

Գնալով Հայաստանն ավելի ու ավելի հաստատակամորեն է խրվում տխուր իրականության կործանարար մթնոլորտի մեջ` առանցքային հարցերում հանդես գալով որպես ներազդելուց զրկված դիտորդ, անատամ պահվածքով անդեմություն», ասված է «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» տարածած հայտարարությունում:

«Փաստարկնե՞ր՝

– կողմ ենք քաշվել 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարվածներին վերադարձնելու խնդրից, ամբողջովին կախված ենք այլ երկրների, կառույցների ձեռնարկելիք քայլերից,

– արդեն տարին է լրանում, սակայն ի զորու չենք մեր սուվերեն տարածք ներխուժած թշնամուն շպրտել սահմանից այն կողմ՝ աղոտ հույսով ակնկալելով այլոց հնարավոր աջակից արձագանքը,

– ձեռքերս լվացել, ինքներս մեզ կամովին օտարել ենք երկրի, այդ թվում՝ Արցախի սահմանային անվտանգության ապահովման հարցերից՝ հանձնվելով դրսի աշխարհի ողորմածությանը,

– կադրային անհասկանալի փոխատեղումներով կազմաքանդվեց բանակը, կանգնեցվեց սարսափելի պատերազմին դեմ հանդիման, զարհուրելի մսաղացին հանձնվեց հայրենիքի նվիրյալ հազարավոր զավակներ, ավերվեց երկրի ինքնիշխանությունը, զրոյացվեց դիմադրողականությունը,

– կուլ տրվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մասնավորապես փոխադարձ ռազմական օգնություն, ռազմարդյունաբերական ոլորտում սերտ համագործակցություն պայմանավորող «Շուշիի հռչակագրի» վավերացումը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի անվտանգության վերջնական թաղման հետ համակերպում,

– երկրի ներսում հետևողականորեն վարկաբեկվում է ինքնուրույնությունը քիչ թե շատ պահպանած դատական համակարգը, ամենօրյա համառ, հետևողական աշխատանք է տարվում նրան զսպաշապիկ հագցնելու համար,

– թիրախավորված է այլախոհությունը, հնարավոր ամեն առիթով այն ենթարկվում է բռնաճնշման,

– հակառակ միջազգային հարթակում նոր պատերազմի դեպքում թուրքական բանակի Կովկաս ներխուժելու ռուսաստանյան քաղաքական, ռազմական մտքի սթափության մղող դիտարկումներին, մենք մեզ պահում ենք մանկուրտի պես, Հայաստանը Թուրքիայի գիրկ տանելու կայուն քայլեր ձեռնարկում` մոռացած պատմական անցյալ, 1915 թվի Եղեռն:

Քաղաքական, տնտեսական, ռազմական, բարոյական, ազգային նկարագրի այս աննախադեպ դեգրադացիայի արդյունքում բնավ չի կարելի զարմանալ, որ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրեն թույլ է տալիս ծայր արհամարհանքով արտահայտվել Հայաստանի մասին՝ որպես որևէ բանի անունակ, անկյուն քշված միավորի, իսկ երկրի քաղաքական ղեկավարությունը փաստին, ըստ էության, արձագանքում է աչք փակելու մակարդակով՝ ակնհայտորեն ուղղորդիչ ունենալով նույն անբարո, անպատիվ պահվածքը, որ դրսևորվում է Ադրբեջանի նախագահի հետ հարաբերություններում։

Մինչդեռ ոչ վաղ անցյալում, մինչև հայաստանյան բնակչության ուղեղի թավշապատումը, ոչ մեկը չէր համարձակվի կասկածի տակ առնել Հայաստանի ինքնիշխանությունը, առավել ևս սեփական մաշկի վրա փորձարկել հայ զինական ուժի ավերիչ ազդեցությունը», – ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ