Ինչու՞ մինչ օրս նահատակների ու անհետ կորածների անվանական ցանկը չես հրապարակում. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլյանտ, էդ որ ԱԺ-ում մեր նահատակների ու անհետ կորածների թիվ ես հրապարակում ու մեղադրում ընդդիմությանը, թե չշտված թիվ են հրապարակում , ինչու՞ մինչ օրս նահատակների ու անհետ կորածների անվանական ցանկը չես հրապարակում։ Ինչու՞։ Երբ անվանական ցանկը կհրապարակես, այն ժամանակ էլ «մուննաթ» կգաս»։





































