Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը
74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։ Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։ Նա դերեր է կերտել «Կատակերգություն», «Մոռանալ […]





































