15 Մարտի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ

«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։ Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը: Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, […]

Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի օկուպացիայի մասով, դա ակնհայտ փաստ է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները: Այն, որ Իսրայելը կոնկրետ շահագրգռվածություն ուներ Արցախի ու հատկապես նրա հարավային` մերձիրանյան հատվածի […]

Օլիմպիական խաղերը ավարտվեցին /Տեսանյութ/

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օլիմպիական դրոշը վերադարձրեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որն էլ այն հանձնեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։ Օլիմպիական կրակը մարեց Փարիզի Խաղերի քառակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի ձեռքերում։ 2028-ին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։ […]

Այսօր անձրև և ամպրոպ է սպասվում

Այսօր և առաջիկա երեք օրերին կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ–ի: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ Երևանում անձրև կգա երեկոյան ժամերին, քամու ուժգնացում է կանխատեսվում նաև մայրաքաղաքում […]

Թուրքիան Բաքվի քմահաճույքներով չի շարժվելո. Շիրազ Խաչատրյան

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում մի քանի գաղտնազերծում էր արել Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ: Մասնավորապես, նա ասել էր, որ ապաշրջափակման մասին կետը փոխադարձ համաձայնությամբ հանվել է խաղաղության պայմանագրից: «Մենք հասկացանք, որ չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի, ևս […]

Ք.Ա. 2492 թվականի այս օրը՝ օգոստոսի 11-ին Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ք.Ա. 2492 թվականի այս օրը՝ օգոստոսի  11-ին Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը։ Հայ ժողովուրդը իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակով: Այն մեզ հայտնի է Պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից: […]

Կործանված մարդատար ինքնաթիռի բոլոր անդամները զոհվել են /Տեսանյութ/

Բրազիլայում մարդատար ինքնաթիռ է կործանվել: Նրա բոլոր ուղևորները զոհվել են։ Տեղեկությունը հայտնում է Վինյեդուի քաղաքային իշխանությունը։ Կործանված ինքնաթիռը եղել է ATR-72 մոդելի: Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Նշվում է, որ օդանավը Կասկավելից (Պարանա նահանգ) մեկնում էր Գուարուլհոս (Սան Պաուլո)։ Այն ընկել է Վինյեդու քաղաքի բնակելի թաղամասերից մեկի վրա։ Ավիաթարի պատճառները հայտնի […]

Ձեր միակ «եփած» «Ճաշից» ամբողջ մի երկիր արդեն վեց տարի թունավորված է․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զուտ Ուզում եմ տեսնել էդ տոլմա-մոլման   իրականում փաթաթողների, խաշլամա-մաշլամա   իրականում պատրաստողների դեմքերը, երբ իրենց գործը այդպես  լկտիաբար ու հրապարակավ  սեփականաշնորհում են։ Տո դո՞ւք  ճաշ եփո՞ղ եք․․․․Ձեր  միակ  «եփած»   «Ճաշից»    ամբողջ մի երկիր արդեն վեց տարի թունավորված է․․․»  ։

Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը և հանուն դրա պատրաստ ցավոտ զիջումների: Այս հարցադրումը վերջին շրջանում առավել ակտուալ դարձավ, երբ պարզվեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստից հանվել և առանձին քննարկման է դրվել ռեգիոնալ ապաշրջափակման հարցը: Չի բացառվում, որ մի […]

Իսրայելը ռմբակոծել է դպրոցը, զոհվել է շուրջ 100 մարդ /Տեսանյութ/

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դպրոցի վրա հարվածը հասցվել է այն պատճառով, որ այնտեղ տեղակայված են եղել ՀԱՄԱՍ-ի մարտիկները: Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է Press TV հեռուստաալիքը: Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, նրանք այնտեղ են հայտնվել առավոտյան աղոթքի ժամանակ, հաղորդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի