16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Համանախագահները կոչ են արել վերջ տալ բռնություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ համանախագահներն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքի առնչությամբ կապվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ: «Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված բռնության նոր դեպքերի հետ: Մենք հորդորում ենք վերջ տալ հարձակումներին և բռնություններին»,- նշել […]

Ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է. ՀՀ ՊՆ-ի կոչը

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր […]

Ի՞նչ կապ ունեն «Չեք անցկացնին» և Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

«Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի […]

Հրդեհ` Վարդենիս քաղաքում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա չշահագործվող շինությունում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել` 07.35-ին: Պարզվել է որ Ակունք գյուղի 3-րդ փողոց տներից մեկի բակում Ի. Հ.-ին պատկանող […]

Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Մետաքսի ճանապարհի վերականգնումը ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր փուլի հիմք կդնի. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Սիանում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այս տարի համաժողովին ներկա էին շուրջ հազար պատվիրակներ, փոխանցում է կառավարության լրատվական ծառայությունը: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Հովիկ […]

Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությանը: Բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը: Այս մասին հայտնում են նախագահականից: Երևանի Զաքարիա Քանաքեռցու 1 հասցեում գտնվող և 5000քմ տարածք զբաղեցնող՝ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի […]

Չինաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Սիանի եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար: «Ուրախությամբ ընդունեցի այս հրավերը՝ ելնելով Մետաքսի մեծ ճանապարհի վերաստեղծման նախագծերին մասնակցելու Հայաստանի լուրջ հետաքրքրությունից»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը […]

Ինչպիսին են Ստաս Պյեխայի կինն ու որդին /ֆոտո/

Ռուս երգիչ Ստաս Պյեխայի 27-ամյա կինը` Նատալյա Գորչակովան սոցկայքերում տեղադրել է իրենց որդու` Պյոտրի լուսանկարները: Փոքրիկն օրերս 1.5 տարեկան է դարձել: Փոքրիկը ծնվել է նախորդ տարի` գարնանը, սակայն երգիչը երկար ժամանակ թաքցնում էր որդու ծնունդը: Սակայն այսօր ամուսինները սիրով տեղադրում են իրենց եւ իրենց փոքրիկի լուսանկարները իրենց սոցկայքերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված