Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ […]





































