15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

18 ամյա Վաղարշակը տաքսու վարորդի սպանության մեղադրանքով ցմահ է դատապարտվել /վիդեո/

Մարինե Բադալյանի որդին՝ Վաղարշակ Դավթյանն նախօրեին հացադուլ հայտարարած ցմահ բանտարկյալներից մեկն է: 18-ամյա պատանին մոր խոսքով՝ պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իրենց ներկայացրած պահանջները չբավարարվեն: Վաղարշակը ձերբակալվել է՝ տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեղադրանքով:

«Դատավճռի հետ կապված բողոք մենք չունենք, քանի որ մեր ներկայացրած ապացույցները լրիվ վերացրել են: Մարդը, ով պետք է իմ տղայի շահերը պաշտպաներ ու նրա օգտին ցուցմունք տար՝ մահացավ: Իմ տղան եղել է այդ տաքսու ուղևորը և վիճաբանել է վարորդի հետ: Ես վստահում եմ նրան, բայց հիմա ոչինչ չենք կարող անել»,-պատմեց Վաղարշակի մայրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք,  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  անժամկետ հացադուլ  էին  հայտարարել 53 ցմահ դատապարտյալներ, որոնց հարազատները պահանջում են  վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել:

Հացադուլավորները մի քանի օր անց դադարեցրին իրենց նստացույցը, քանի որ սպասում են նախագահին ուղղված նամակի պատասխանին, սակայն սպառնում են պահանջների չբավարարման դեպքում վերսկսել այն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ