24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Խոսրով, ուր էիր, որ Արամը Մոսկվայում ասպիրանտ էր /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը և Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսից հետո էլ շարունակում էին վիճել փետրվարյան իրադարձությունների շուրջ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները` ակնարկելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը, ապա ավելացրել, որ ինքն էր  ժամանակին արգելել հոլովել նրա «Դոդ» մականունը: Հայտնի հայտարարությունից հետո, Գագիկ Ծառուկյանը «լքեց» մեծ քաղաքականությունը և հրաժարվեց կուսակցության նախագահի պաշտոնից:

Արամ Հարությունյանը պդնում էր, թե նախագահի հայտարարությունը հակասահմանադրական էր, իսկ Խոսրով Հարությունյանը, հակառակը, համարում էր այն քաղաքական: Ի վերջո, բանը հասավ նրան, որ բանախոսները հիշեցին, թե ով, որտեղ և  ինչով էր զբաղված տարիներ առաջ: Արամ Հարությունյանն անգամ հիշեց, որ երբ Խոսրով Հարությունյանը կարի ֆաբրիկայի տնօրեն էր, ինքը Մոսկվայի համալսարանի ասպիրանտ էր:Խոսրով Հարությունյանի պատասխանը չուշացավ:

Մանրամասները` տեսանյութում.

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ