Որոշել է Կոստանյանի քթից հանել. Կաշառքի գործ է հարուցվել «սպարտիվկայի» համար. Հրապարակ
Հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են Վարդաշեն» ՔԿՀ ընդամենը 7 ամիս աշխատած պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Նրա վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով` կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է:
Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Մանուկ Պողոսյանը, լավատեղյակների պնդմամբ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մտերիմներից է և ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել` «վրեժխնդրությունից» դրդված: Ասում են` Կոստանյանը նախագահին բողոքել է, թե Վահրամ Շահինյանը թաքցրել է իր բարեկամի կատարած հանցագործությունը, սակայն ՀՔԾ պետին հաջողվել է այդ փաստըհերքել:
Բայց Շահինյանը որոշել է Կոստանյանի «սուտ մատնությունը» քթից բերել` հարվածելով նրա մտերիմներին: Եւ ահա մի «գողտրիկ» գործ է հարուցել նրա մտերիմների դեմ: Հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, որը թերեւս արվել ա ապօրինի: Կալանավորներից մեկը զանգել է իր եղբորը ասել` մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից միչ հատ կտաս: Եղբայրն ասել է` 200 դոլարանոց սպատիվկեն խի տամ: Դատապարտյալն էլ թե չէ`30 հազար դրամանոցը տվեք: Պետը գնացել վերցրել է համազգեստը եւ տարել տուն: ՀՔԾ-ն նրա տնից «սպարտիվկա» է առգրավել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: